Այսօր Նախախորհրդարանի ձերբակալված անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար քաղաքացիական և քաղաքական համերաշխության կարևոր նվաճում է գրանցվել: Նրան կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացնել առաջարկեց ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մենք սիրով և երախտագիտությամբ ընդունեցինք պ-ն Զուրաբյանի միջնորդությունը: Երկրորդ երաշխավորագիրը ստորագրեցի ես ինքս, ու դրանք հանձնվեցին Դմիտրիի փաստաբաններին դատարան ներկայացնելու համար: Հատուկ ուզում եմ նշել Նախախորհրդարանի անդամ, Ժառանգություն ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի օգնությունը և հատկապես Սյուզան Սիմոնյանի մշտական աջակցությունը ինչպես այս հարցում, այնպես էլ Դմիտրի Հարությունյանի ու նրա ընտանիքի տեղափոխման, իրավական օժանդակության ապահովման և մարդասիրական անգնահատելի ներդրման համար: Այս ամենն ապացուցում է, որ հանուն Հայաստանի քաղաքացու ազատության, արժանապատվության ու մարդկային իրավունքների՝ մենք կարող ենք համագործակցել քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից անկախ: Կրկին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին: Սա լուրջ ու հաղթական գործոն է և ուղերձ իշխող խունտային:
Տիգրան Խզմալյան.

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից