ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանին
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2013 թ. մրցույթի հոգեբանության ոլորտում առկա զավեշտալի փաստերի կապակցությամբ:
Հարգելի՛ պարոն Հարությունյան, ցանկացած մրցույթի արդյունքում լինում են հաղթողներ և պարտվողներ, իսկ պարտվողներն էլ միշտ դժգոհ են լինում: Այս նամակիս պատճառը, սակայն, ոչ թե դժգոհ, այլ խաբված լինելու, գիտության պետական կոմիտեի և նրա փորձագետների ակնհայտ մութ գործարքների մասին համոզմունքս է, որը ձևավորվել է մրցույթի հոգեբանության ոլորտում տեղի ունեցած զավեշտալի փաստերի և դրանց պարզ տրամաբանական վերլուծության արդյունքում:
Ձեր ժամանակը խնայելու համար ստորև կփորձեմ կետերով ներկայացնել այդ փաստերն ու փաստարկները (կոնկրետ մարդկանց և թեմաների անուններ չեմ տա՝ մեր կոլեգաներին ավելորդ սթրեսների չենթարկելու համար, չնայած, առաջին հերթին ես և մեր գիտության ոորտում հայտ ներկայացրածները խաբված և վիրավորված ենք զգում նրանցից, որ մեր ետևում մութ գործարքների են գնացել)՝ հույս ունենալով, որ Դուք, ինչպես նաև այս հիմնախնդրով հետաքրքրված այլ կառույցների ներկայացուցիչները (հենց այդ պատճառով եմ ընտրել բաց նամակի տարբերակը) կհետաքննեք դրանք ու համապատասխան լուծումներ կտաք բարձրացված հարցերին:
Ինչպե՞ս է ստացվում, որ հանրապետության խոշորագույն և առաջատար երկու բուհերից մեկի՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտնականները պարբերաբար մերժվում են. մի բուհին տասնյակ գրանտներ են տրվում, մյուսին՝ մեկ: Կոնկրետ փաստերով խոսենք. 2010 թ. մրցույթում հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ից մոտ 30 թեմա, իսկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից 1 թեմա: 2013-ին հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ից մոտ 30 թեմա, իսկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից 1 թեմա: Սա մեր համալսարանի լիմի՞տն է, պատահականության արդյու՞նք է, պայմանավորվա՞ծ է նրանով, որ Դուք ԵՊՀ պրոռեկտոր եք եղել, առավելապես փորձագետներ եք ընտրում ԵՊՀ-ից ու նրանք հրահանգ կամ լուռ համաձայնություն ունե՞ն մերժել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ներկայացրած հայտերը:
Դժվար թե այս աշխարհում մեկը նման պատահականությունների հավատա, այդպիսիք չեն լինում, հետևաբար Ձեր հիմնարկում ցանկացած կեղծիքներ հնարավոր են, և սա հատուկ հետաքննության թեմա է.....
Տեղյա՞կ եք արդյոք, որ Ձեր աշխատակիցները 2013 թվականի հուլիսի 22-ին ստեղծված և կոմիտեի կայքում տեղադրված ՀՀ ԳՊԿ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2013-15 թթ. մրցույթի հայտերի գիտական փորձաքննության արդյունքները ներկայացնող փաստաթուղթը փոխարինել են 2013-ի օգոստոսի 2-ին ստեղծված փաստաթղթով, որի մեջ թեմա է փոխվել՝ «Բժշկական հոգեբանությունը», որն, ըստ էության, թեմա չէ, այլ գիտության ճյուղ է, փոխարինվել է 2015 թ. ցեղասպանությանը նվիրված թեմայով: Ըստ որում, դա կատարվել է իմ և մեր ոլորտի մի խումբ գիտնականների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակում ներկայացված քննադատությունից հետո, որտեղ մենք վրդովված էինք, որ նման աբսուրդ «թեմա» կարող է ֆինանսավորվել, իսկ հրատապ թեմաները, ինչպիսին է 2015 թ. Ցեղասպանության՝ 100-ամյակի շեմին ներկայացված թեման՝ ոչ: Նշենք, որ այս հիմնախնդրին նվիրված թեմա էր ներկայացրել մեր կոլեգաներից մեկը, որի հայտը աբսուրդ հիմնավորմամբ ընդհանրապես չի քննվել: Արդյո՞ք նոր թեման գողացված չէ մեր կոլեգայից: Նշենք նաև, որ Ձեր աշխատակիցը ասել է, թե հեղինակն ուղղակի սխալվել է, իսկ փորձագետը և մենք չենք նկատել, քանի որ տիտղոսաթերթը գաղտնի է պահվում: Կարծում եմ, հատուկ ուշադրություն կդարձնեք այս փաստին, քանի որ փաստարկները Ձեր պատասխանատու աշխատակիցն է ներկայացրել, առանց հաշվի առնելու, որ առանց թեմայի վերնագրի, որն առկա է միայն տիտղոսաթերթում, ոչ մի փորձագետ չէր կարող գնահատել հայտը և կոմիտեի կողմից մեզ ուղարկած կարծիքները սկսում են հենց թեմայի, դրա ակտուալության և այլնի գնահատկանից:
Կարծում եմ ներկայացվածը հատուկ հետաքննություն է պահանջում՝ պարզելու, թե ինչպե՞ս է մի թեման մյուսով փոխարինվել, ովքեր են դա արել և ինչ դրդապատճառներով, կա՞ արդյոք գրագողություն, թե՝ ոչ:
Տեղյա՞կ եք արդյոք, որ հոգեբանության ոլորտի գիտահետազոտական գրանտները շահել են միայն հոգեբանության գծով Ձեր փորձագետները և նրանց ամբիոնների դասախոսները: Պատահականությու՞ն եք համարում սա (նման պատահականություններ չեն լինում ): Եթե ոչ, ապա այս հարցն էլ հատուկ քննության կարիք ունի:
Տեղեկացվա՞ծ եք արդյոք, թե ովքեր են Ձեր փորձագետները, ի՞նչ իմիջ ունեն գիտության տվյալ ոլորտում: Կարծում եմ այս հարցին շատ լուրջ պիտի վերաբերվեք, որպեսզի վերոնշյալ խնդրներից խուսափեք, հատկապես հոգեբանության ոլորտում:
Վերջապես, մեկ սուբյեկտիվ հարցադրում. Ձեր որոշ փորձագետների կարծիքները հաճախ անհեթեթ են, վկայում են նրանց տվյալ ոլորտից գաղափար չունենալու, գիտական թեմայի հետ ծանոթ չլինելու, այն չհասկանալու մասին. օրինակ ինձ է ներկայացվել այսպիսի կարծիք իմ «Ներշնչանքը և նրա կիրառումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում (մանկավարժություն,բժշկություն, կրոն, ԶԼՄ-ներ)» թեմայի վերաբերյալ.
Հետազոտության նպատակների մեկնաբանություն՝ «Тема актуальна в части противодействия внушению в общественной жизни. В части научного обоснования методов суггестии и внушения новизна отсутствует согласно данным анализа, приведенных в заявке (исследования российских ученых и самого автора). Представляется спорным целесообразность использования методов внушения в педагогике, СМИ, религии, т.к. это является манипуляцией с сознанием и запрещено этическим кодесом психолога в большинстве государств. Прграмма понятная и соответствует поставленной задаче, но с учетом вышеприведенных замечаний, целесообразность ее выполнения в полном объеме вызывает сомнения. Скорее всего эту работу можно выполнять для конкретного заказчика в рамках оговоренных законодательством РА. Это будет достойной реализацией имеющегося у автора научного задела.
Ես չեմ թարգմանել, որպեսզի «մանիպուլյացիա» չհամարվի. Հեղինակը միանգամայն իրավացիորեն նշում է, որ գիտական թեման հրատապ է, քանի որ հնարավորություն է տալիս դիմակայել հասարակական կյանքում առկա ներշնչանքներից: Դրանից հետո, հանկարծ որոշում է, որ մենք ոչ թե գիտական հետազոտության, այլ մանիպուլյացիայի հայտ ենք ներկայացրել և փող ենք ուզում, որ այդ մանիպուլյացիաներն իրականացնենք՝ ինչն արգելված է տարբեր պետություններում: Ի՞նչ եք կարծում, սա մասնագետի, գիտնականի տեսակետ է: Ըստ որում, հեղինակը չի ուզում տեսնել, որ հայտի մեջ գրված է, որ ես այս ոլորտում գիտական նոր տեսության հեղինակ եմ և այդ տեսությունն արդեն ներկայացվել է միջազգային կոնգրեսում և գրում է. «...новизна отсутствует согласно данным анализа, приведенных в заявке (исследования российских ученых и самого автора). Այսինքն, փաստորեն ակնհայտորեն խաբում է:
... P.S. При реализации результатов исследований необходимо учитывать работы Л.П. Гримака в части постгипнотических состояний. Այստեղ հեղինակը բացահայտում է, որ ինքը տվյալ թեմայի հետ ոչ մի կապ չունի, քանի որ Լ. Գրիմակի հանրամատչելի գրքերը չափազանց պարզունակ են և չեն կարող օգտագործվել գիտական հետազոտության մեջ, հեղինակն ուղղակի փաստում է, որ ծանոթ չէ այս ոլորտին և իր կարդացած միակ գիրքը դա է:
Մյուս փորձագետի կարծիքը, ինչպես և ընդունված է գիտության պետական կոմիտեում, ամեն ինչում ճիշտ հակառակն է՝ Тема проекта интересна и актуальна. Подобных исследований не много. Тема перспективна.
5 - 10. Գիտական ծրագրի մեկնաբանություն
Реалистичность заявленной программы трудно оценить, т.к. программа исследования описана не достаточно.
Այս մանրամասները ներկայացնելը կապված են նամակի բաց լինելու հետ, որպեսզի մեր ոլորտի մասնագետները կարողանան գնահատել «փորձագետներին»:
Ավարտեով նամակս՝ կարծում եմ, որ մինչև վերոնշյալ փաստերը մանրամասն չքննվեն, չի կարելի հոգեբանության մասով մրցույթի արդյունքները հավաստի համարել. դրանք պետք է չեղյալ համարվեն ու նոր փորձաքննության ենթարկվեն՝ հակառակ դեպքում՝ ես և այս տարվա մրցույթին մասնակցած բազմաթիվ հայցորդներ ուղղակի խաբված ենք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և նրա փորձագետների կողմից:
Որքանո՞վ է նորմալ
Բաց նամակ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանին
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2013 թ. մրցույթի հոգեբանության ոլորտում առկա զավեշտալի փաստերի կապակցությամբ:
Հարգելի՛ պարոն Հարությունյան, ցանկացած մրցույթի արդյունքում լինում են հաղթողներ և պարտվողներ, իսկ պարտվողներն էլ միշտ դժգոհ են լինում: Այս նամակիս պատճառը, սակայն, ոչ թե դժգոհ, այլ խաբված լինելու, գիտության պետական կոմիտեի և նրա փորձագետների ակնհայտ մութ գործարքների մասին համոզմունքս է, որը ձևավորվել է մրցույթի հոգեբանության ոլորտում տեղի ունեցած զավեշտալի փաստերի և դրանց պարզ տրամաբանական վերլուծության արդյունքում:
Ձեր ժամանակը խնայելու համար ստորև կփորձեմ կետերով ներկայացնել այդ փաստերն ու փաստարկները (կոնկրետ մարդկանց և թեմաների անուններ չեմ տա՝ մեր կոլեգաներին ավելորդ սթրեսների չենթարկելու համար, չնայած, առաջին հերթին ես և մեր գիտության ոորտում հայտ ներկայացրածները խաբված և վիրավորված ենք զգում նրանցից, որ մեր ետևում մութ գործարքների են գնացել)՝ հույս ունենալով, որ Դուք, ինչպես նաև այս հիմնախնդրով հետաքրքրված այլ կառույցների ներկայացուցիչները (հենց այդ պատճառով եմ ընտրել բաց նամակի տարբերակը) կհետաքննեք դրանք ու համապատասխան լուծումներ կտաք բարձրացված հարցերին:
Դժվար թե այս աշխարհում մեկը նման պատահականությունների հավատա, այդպիսիք չեն լինում, հետևաբար Ձեր հիմնարկում ցանկացած կեղծիքներ հնարավոր են, և սա հատուկ հետաքննության թեմա է.....
Կարծում եմ ներկայացվածը հատուկ հետաքննություն է պահանջում՝ պարզելու, թե ինչպե՞ս է մի թեման մյուսով փոխարինվել, ովքեր են դա արել և ինչ դրդապատճառներով, կա՞ արդյոք գրագողություն, թե՝ ոչ:
Հետազոտության նպատակների մեկնաբանություն՝ «Тема актуальна в части противодействия внушению в общественной жизни. В части научного обоснования методов суггестии и внушения новизна отсутствует согласно данным анализа, приведенных в заявке (исследования российских ученых и самого автора). Представляется спорным целесообразность использования методов внушения в педагогике, СМИ, религии, т.к. это является манипуляцией с сознанием и запрещено этическим кодесом психолога в большинстве государств. Прграмма понятная и соответствует поставленной задаче, но с учетом вышеприведенных замечаний, целесообразность ее выполнения в полном объеме вызывает сомнения. Скорее всего эту работу можно выполнять для конкретного заказчика в рамках оговоренных законодательством РА. Это будет достойной реализацией имеющегося у автора научного задела.
Ես չեմ թարգմանել, որպեսզի «մանիպուլյացիա» չհամարվի. Հեղինակը միանգամայն իրավացիորեն նշում է, որ գիտական թեման հրատապ է, քանի որ հնարավորություն է տալիս դիմակայել հասարակական կյանքում առկա ներշնչանքներից: Դրանից հետո, հանկարծ որոշում է, որ մենք ոչ թե գիտական հետազոտության, այլ մանիպուլյացիայի հայտ ենք ներկայացրել և փող ենք ուզում, որ այդ մանիպուլյացիաներն իրականացնենք՝ ինչն արգելված է տարբեր պետություններում: Ի՞նչ եք կարծում, սա մասնագետի, գիտնականի տեսակետ է: Ըստ որում, հեղինակը չի ուզում տեսնել, որ հայտի մեջ գրված է, որ ես այս ոլորտում գիտական նոր տեսության հեղինակ եմ և այդ տեսությունն արդեն ներկայացվել է միջազգային կոնգրեսում և գրում է. «...новизна отсутствует согласно данным анализа, приведенных в заявке (исследования российских ученых и самого автора). Այսինքն, փաստորեն ակնհայտորեն խաբում է:
... P.S. При реализации результатов исследований необходимо учитывать работы Л.П. Гримака в части постгипнотических состояний. Այստեղ հեղինակը բացահայտում է, որ ինքը տվյալ թեմայի հետ ոչ մի կապ չունի, քանի որ Լ. Գրիմակի հանրամատչելի գրքերը չափազանց պարզունակ են և չեն կարող օգտագործվել գիտական հետազոտության մեջ, հեղինակն ուղղակի փաստում է, որ ծանոթ չէ այս ոլորտին և իր կարդացած միակ գիրքը դա է:
Մյուս փորձագետի կարծիքը, ինչպես և ընդունված է գիտության պետական կոմիտեում, ամեն ինչում ճիշտ հակառակն է՝ Тема проекта интересна и актуальна. Подобных исследований не много. Тема перспективна.
5 - 10. Գիտական ծրագրի մեկնաբանություն
Реалистичность заявленной программы трудно оценить, т.к. программа исследования описана не достаточно.
Այս մանրամասները ներկայացնելը կապված են նամակի բաց լինելու հետ, որպեսզի մեր ոլորտի մասնագետները կարողանան գնահատել «փորձագետներին»:
Ավարտեով նամակս՝ կարծում եմ, որ մինչև վերոնշյալ փաստերը մանրամասն չքննվեն, չի կարելի հոգեբանության մասով մրցույթի արդյունքները հավաստի համարել. դրանք պետք է չեղյալ համարվեն ու նոր փորձաքննության ենթարկվեն՝ հակառակ դեպքում՝ ես և այս տարվա մրցույթին մասնակցած բազմաթիվ հայցորդներ ուղղակի խաբված ենք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և նրա փորձագետների կողմից:
Սամվել Խուդոյան
Հոգեբանական գիտությունների դոկտոր