Ֆրանսիայի հետախուզությունը պնդում է՝ Սիրիայի կառավարական զորքն առնվազն 3 անգամ քիմիական զենք է կիրառել
Ինչպես պնդում է Ֆրանսիայի հետախուզությունը, ապրիլից մինչև օգոստոս Սիրիայի կառավարական զորքն առնվազն 3 անգամ քիմիական զենք է կիրառել, որին զոհ է գնացել 280 մարդ։ «Взгляд»–ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ հետախուզության զեկույցը կհրապարակվի Ֆրանսիայի նախագահի, ԱԳՆ–ի և ՊՆ–ի պաշտոնական կայքերում։ Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ իրենց ունեցած փաստերը Բաշար Ասադի վարչակարգին մեղադրելու լիարժեք հիմքեր են տալիս։
Զեկույցում բերված են օգոստոսի 21-ին արբանյակից արված մի շարք լուսանկարներ, որոնք, Ֆրանսիայի վարչապետի խոսքերով, ապացուցում են, որ քիմիական զենքը կիրառվել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

7or.am