Ֆլորիդյան նեղուցը հատելու 64–ամյա ամերիկուհի Դայանա Նայադի 5-րդ փորձը հաջողությամբ է պսակվել։ Տատիկը 53 ժամում կտրել անցել է 177 կմ։ Ողջ ընթացքում Նայադի առողջական վիճակին հետևել է նրան ուղեկցող 5 նավակ, որոնք նաև լողորդուհուն ապահովել են ջրով և սննդով։
Նայադից առաջ՝ 1997թ., Ֆլորիդյան նեղուցը լողալով անցել է նաև 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին, բայց շնաձկներից պաշտպանող հատուկ ցանցի օգնությամբ։ Իսկ Նայադը նեղուցն անցել է առանց այդ ցանցի։ Թունավոր մեդուզաներից էլ նրան պաշտպանել է հատուկ քսուկը։
64 տարեկան տատիկը լողալով 177 կմ է անցել

7or.am