Լրահոս

03.09.2013 10:16


Պատահար Տաշիրում. մեկ մարդ տեղում մահացել է, երկուսի վիճակը ծանր է

Պատահար Տաշիրում. մեկ մարդ տեղում մահացել է, երկուսի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.16-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 77 LS 117 և «ՎԱԶ 21099» մակնիշի 41 SL 861 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ. Ա.-ն տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել Ն. Բ.-ին, Ս. Չ.-ին և Ա. Ա.-ին: Ս. Չ.-նտեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Ա. Ա.-ն տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն (վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր), Ն. Բ.-ն՝ Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն (վիճակը գնահատվում է միջին ծանրության):

Այս խորագրի վերջին նյութերը