Ընդդեմ վճարովի ավտոկայանատեղերի. մարզերից չգործող ավտոմեքենաներ կբերեն ու կկայանեն Երևանի փոքր կենտրոնում
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ մոտակա օրերին բողոքի գործողություններ են սկսվելու Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիսի» դեմ։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ակցիայի հեղինակներն ընկերությունից ճշտել են՝ արդյոք վարորդը կարո՞ղ է վճարել մի քանի ամսվա համար և իր մեքենան ամիսներ շարունակ կայանած թողնել ավտոկանգառում։ Ընկերությունից դրական պատասխան են տվել. ըստ այդմ՝ ակցիայի նախաձեռնողները բոյկոտի բավականին յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Վերջիններս որոշել են գնալ գյուղերից և մարզերից հին չգործող ավտոմեքենաներ հավաքել և բերել կայանել Երևանի փոքր կենտրոնում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։