Լրահոս

03.09.2013 09:08


Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան–Պուտին հանդիպումը

Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան–Պուտին հանդիպումը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկվելու են Մաքսային միության և Եվրասիական միության տիրույթի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները:

Այս խորագրի վերջին նյութերը