Անհայտ կորածների և նրանց հարազատների խնդիրները շարունակում են մնալ չլուծված
Օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների միջազգային օրը, ՀարավայինԿովկասիերեք երկրներումառաջինանգամմիաժամանակնշվելէ 2004 թ-ինՀելսինկյանՔաղաքացիական ԱսամբլեայիՀարավայինԿովկասիգրասենյակներիկողմից:
Օգոստոսի 30-ը նշվում է որպես Անհայտ կորածների միջազգային օր: Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով հարյուրավոր զինծառայողներ են անհետացել դեռեւս մոտ երկու տասնյակ տարիներ առաջ, նրանց եւ նրանց ընտանիքների խնդիրները մնացել են չլուծված, որոնց մեծ մասը համապատասխան օրենսդրության բացակայության հետեւանք են:
Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեռեւս 2010 թ-ի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:
Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011թ-ի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ վերջնականապես ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով: Այնուամենայնիվ, օրենքի նախագծի վերջնական ներկայացման վերաբերյալ որեւէ առաջընթաց չկա: Ավելին, օրենքի ընդունման վերաբերյալ առաջարկությունները չեն ներառվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրում, որը վկայում է իշխանությունների կողմից հարցը չկարեւորելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգություն է հայտնում, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրներ:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիությունը, զինծառայողների անհայտ կորչելու եւ գերեվարման փաստերը՝ հրատապ է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը որպես կանխարգելիչ նշանակության միջոց::
Հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել իշխանություններին, որ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունման հետաձգումը անթույլատրելի է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Անհայտ կորածների և նրանց հարազատների խնդիրները շարունակում են մնալ չլուծված
Օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների միջազգային օրը, Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: