Քաղաքական

02.09.2013 16:53


Կոնգրեսը սատարելու է «Ժառանգության» թեկնածուին

Կոնգրեսը սատարելու է «Ժառանգության» թեկնածուին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը վերջերս դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարել էր, թե թեկնածու առաջադրելն ընտրակեղծիքների այնպիսի որջում, ինչպիսին Սյունիքն է, հավասարազոր է ինքնասպանության: Վերջերս, սակայն, հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունն, այնուամենայնիվ, մասնակցում է այդ ընտրություններին: iLur.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Կոնգրեսը ի՞նչ դիրքորշում է որդեգրելու այդ ընտրություններում, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց.

«Ես իմ հայտարարությունն արել էի մինչեւ «Ժառանգության» հայտարարությունը` ընտրություններին մասնակցելու մասին: Եթե նրանք, հակառակ բոլոր խոչընդոտների եւ ապօրինությունների, պատրաստ են պայքարել, ապա դա կարելի է միայն ողջունել: Ավելին, Կոնգրեսը պատրաստ է աջակցել «Ժառանգությանը» այդ ընտրատարածքում եւ կոչ է անում ժողովրդին քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին: Մենք ընտրական հանձնաժողովներում կնշանակենք այդ շրջանի մեր ուժեղագույն մարդկանց, սակայն նաեւ պատրաստ ենք տրամադրել թափուր մնացած տեղերը «Ժառանգությանը»: Իրենք դիմել են մեզ նման խնդրանքով, եւ մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, ավելին, անհրաժեշտ աշխատանքն արդեն սկսվել է»:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը