Քաղաքական

02.09.2013 16:54


«Ուսանողը չպետք է պատասխան տա ձեր օֆշորների համար». բողոքի գործողություն կառավարության մոտ

«Ուսանողը չպետք է պատասխան տա ձեր օֆշորների համար». բողոքի գործողություն կառավարության մոտ

Այսօր Երևանի բուհերի մոտ ուսման վարձերի թանկացման դեմ բողոքող ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները երթով շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք: Ուսանողները կառավարությունից պահանջել են պատասխան տալ իր ուսանողին, որին հարստահարել է: Նրանք իրենց պահանջ-նամակն են փոխանցել կառավարությանը: Նաև մտադիր են այն ներկայացնել նախագահական նստավայր: Սեպտեմբերի 5-ին ուսանողները բողոքի գործողություն կիրականացնեն հենց այնտեղ՝ պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների թանկացման որոշումը:

Իսկ այսօր կառավարության մոտ հանդես են եկել «Մի՛ թալանեք ուսանողին», «Ուսանողը չպետք է պատասխան տա ձեր օֆշորների համար», «Տիգրան, հեռացի՛ր» կոչերով և ընդգծել, որ վարչապետի անգրագիտության համար ուսանողը չպետք է պատասխան տա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը