Լրահոս

02.09.2013 16:38


ՌԴ նախագահի օգնական. «Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են Մաքսային միության հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարը»

ՌԴ նախագահի օգնական. «Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են Մաքսային միության հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարը»

Սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվելու են Մաքսային միության և Եվրասիական միության տիրույթի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ նախագահները քննարկելու են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ «Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային հարցերից կլինի նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման թեման»,–«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը։

Այս խորագրի վերջին նյութերը