Գյումրիում բացվել է Հայաստանի հուշարձանների լուսանկարների ցուցահանդես
Շիրակի մարզային գրադարանում` մարզկենտրոն Գյումրիում, բացվել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը: Դա կազմակերպվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ներկայացվել են հանրապետության տարբեր մարզերի 55-ից ավելի հուշարձանների լուսանկարներ: Գյումրու գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը իր խոսքում կարեւորելով համագործակցությունը ՊՈԱԿ-ի եւ նրա մասնաճյուղ Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության հետ՝ նշել է, որ սա համատեղ կազմակերպված երրորդ միջոցառումն է: «Նպատակը հասարակության լայն զանգվածին մեր մշակույթին, դարավոր ժառանգությանը հաղորդակից դարձնելն է», - ասել Գ. Ամիրյանը:
Նշենք, որ գրադարանը տեղակայված է պատմամշակութային հուշարձանի շենքում, եւ միջոցառման անցկացումը հենց այդտեղ նաեւ յուրօրինակ խորհուրդ էր կրում:
ՊՈԱԿ-ի Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի փոխանցմամբ` շատ կարեւոր է եվրոպական մշակութային ժառանգության համատեքստում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելն ու հանրահռչակելը: Մեր մշակույթը մեր հարստությունն է, եւ դա ճանաչելուց ու պահպանելուց զատ՝ պետք է կարողանանք նաեւ հնարավորինս շատ հանրահռչակման ուղղությամբ աշխատանքներ տանել:
Միջոցառման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության ղեկավարն անցկացրել է «Հայրենի հուշարձանները» ճանաչողական խաղ-վիկտորինա, որին մասնակցել են ուսանողներ, դպրոցականներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մշակույթի ոլորտի գործիչներ, ուսանողներ, ընթերցողներ, զբոսաշրջիկներ: