Քաղաքական

02.09.2013 15:33


ԱՄՆ դեսպան. «Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել»

ԱՄՆ դեսպան. «Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, թե որպես ինքնիշխան պետություն Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել։

Ըստ ամերիկացի դիվանագետի՝ Հայաստանն արդյունավետ բնակցություններ է վարել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման ուղղությամբ: «ԱՄՆ-ը չի մասնակցում այդ գործընթացին, սակայն ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանի համար դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջող արդյունք կունենան»,-նշել է Հեֆերնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը