Քաղաքական

02.09.2013 13:30

Գագիկ Ծառուկյան. «Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթեւացնում են»

Գագիկ Ծառուկյան. «Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթեւացնում են»

Ֆիզիկական կուլտուրայի պետական ինտիտուտում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում դասախոսներից մեկը Ծառուկյանին հարց է ուղղել. «Այսօր բոլոր ոլորտներում գնաճ է եւ թանկացում: Կյանքը գնալով դժվարանում է: Դուք ինչ լուծումներ եք տեսնում»:

ԲՀԿ առաջնորդի պատասխանը հետևյալն էր. «Գնաճի, թանկացումների եւ կյանքի վատացման հետ կապված հարցի լուծումը տնտեսության զարգացումն է, թե չէ մնացածը հեքիաթներ են, որը մենք ամեն օր լսում ենք: Ձախողումները կապել գազի եւ նավթի բացակայության հետ աբսուրդ է: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնք նավթի եւ գազի պաշարներ չունեն, բայց ունեն զարգացած տնտեսություն: Ամենակարեւորը` երկրում պետք է լինի մրցակցային տնտեսություն, պայմաններ, հնարավորություն եւ արդարություն, որ մարդիկ կարողանան լիարժեք աշխատել, ապրել: Այսօր մեր ժողովրդին պետք չէ օգնել: Պետք է ընդամենը պայմաններ ստեղծել աշխատելու համար: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթեւացնում են, արտոնություններ են տալիս, որ մարդիկ կարողանան աշխատել, որ գործազրկություն չլինի: Հիմնական մոտեցումը սա է: Այլ լուծում չկա»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։