Կարծիք

02.09.2013 13:16


Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյան

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը համառորեն չի հրապարակվում, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում չունի։ Սակայն այսօր իսկ արդեն տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է չստորագրել պայմանագիրը, և հենց դրա շնորհիվ է, որ Սարգսյանին Մոսկվայում կընդունեն: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա պարզ է, որ գործընթացի «հետ ֆռացնելն» իր լուրջ հետևանքները կունենա: Երբ Սերժ Սարգսյանը որոշեց թուրքերի հետ «ֆուտբոլ խաղալ», և ամեն բան ավարտվեց նրանով, որ թուրքերը որպես նախապայման պահանջեցին ղարաբաղյան հարցի լուծումը, Սարգսյանի համար փրկությունը եկավ Մոսկվայից, երբ Պուտինը հայտարարեց, որ հայ-թուրքական «ֆուտբոլը» կապ չունի ղարաբաղյան հարցի լուծման հետ: Բայց դա ունեցավ իր գինը` ռուսական ռազմաբազաների շահագործման ժամկետի երկարաձգումը 49 տարով, նորացված մադրիդյան սկզբունքներ, որոնք չեն բխում մեր շահերից, և ռուսական ղեկավարության մոտ ոչ վստահելի գործընկերոջ համբավի ձեռքբերումը: Պարզ է, որ ասոցացման պայմանագրի նախաստորագրումից հրաժարվելը նույնպես իր գինը կունենա Հայաստանի համար: Ռուսները և եվրոպացիները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ Սերժ Սարգսյանը վստահելի գործընկեր չէ, և ամեն մեկն իր կողմից կշարունակի ճնշել նրան, իսկ արանքում կտուժի Հայաստանը: Եթե ասոցացման պայմանագրի նախաստորագրումից Սերժ Սարգսյանը հրաժարվի, դա կնշանակի, որ վերջին 5 տարիների ընթացքում իր նախաձեռնած արտաքին քաղաքականությանը վերաբերող 2 պրոցեսները տապալվեցին, «ձեռի հետ էլ» էդ ընթացքում տնտեսությունը փլվեց: Սա նշանակում է մեկ բան` անկախ նրանից, թե Հայաստանը կստորագրի հաձայնագիրը, թե ոչ, այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան քաղաքական «թատերաբեմից», քանզի նմանատիպ «էքսպերիմենտները» մեր երկրի ու ժողովրդի վրա շատ թանկ են նստում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/turi.montelepre.giuliano/posts/643961312289505

Այս խորագրի վերջին նյութերը