Անգելա Մերկելին հրեաների իրավունքների պաշտպանության համար մրցանակ են շնորհել
Ամերիկյան հրեաների կոմիտեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շնորհել է «Light Unto the Nations Award» մրցանակը։
Գերմանիայի առաջնորդը մրցանակի է արժանացել մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև ԳԴՀ և Իսրայելի միջև կայուն կապերի հաստատման համար։ Բացի այդ, նա գնահատվել է հակասեմականության և Գերմանիայում Հոլոքոստի դրժման դեմ պայքարելու համար։ Մրցանակը շնորհվել է հունվարի 20-ին Մերկելի նստավայրում։
Հիշեցնենք, որ Ամերիկյան հրեաների կոմիտեն ստեղծվել է 1906թ. Ռուսաստանում հրեաների ջարդերից հետո։ Կազմակերպության նպատակն է ամբողջ աշխարհում հրեաների իրավունքների պաշտպանությունը։ «Light Unto the Nations Award» մրցանակի հաղթողների թվում են նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։