Քաղաքական

02.09.2013 12:12


Ուսանողների բողոքի գործողությանը միացել են նաև ազատամարտիկները

Ուսանողների բողոքի գործողությանը միացել են նաև ազատամարտիկները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ուսանողները բուհերի դիմաց բողոքի գործողություններ են անցկացնում ընդդեմ ուսումնական վարձերի բարձրացման: Երևանի պետական համալսարանի դիմաց ոստիկանները պահանջում են ուսանողներից չօգտվել բարձրախոսներից և չխանգարել դասերը: Միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին ոստիկանները հրավիրել են ոստիկանական բաժանմունք: Վերջինս հրաժարվել է, որից հետո ոստիկանները ուսանողին նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել բաժին:

Նշենք, որ ուսանողների բողոքի գործողությանը միացել են նաև Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկները:

Այս խորագրի վերջին նյութերը