Լրահոս

02.09.2013 10:49


Առաջին դասարանցիների թիվն ավելացել է, շրջանավարտների թիվը՝ նվազել

Առաջին դասարանցիների թիվն ավելացել է, շրջանավարտների թիվը՝ նվազել

Պաշտոնապես առկա նախնական տվյալներով՝ 2013-2014 թթ. ուսումնական տարում Հայաստանի 1462 դպրոց է հաճախելու մոտ 39 հազար երեխա: Վերջնական թիվը կճշտվի այս ամսվա մեջ: Նախորդ ուսումնական տարվա համեմատ՝ այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է մոտ 2 հազարով:

Ի դեպ, նշենք, որ 2013թ. հանրակրթական դպրոցն ավարտել էր շուրջ 30 հազ աշակերտ։ Փոխարենը՝ նախորդ տարի շրջանավարտների թիվը շուրջ 37 հազ էր, այսինքն՝ 7000–ով ավելի։ Այս թվի մեջ չեն մտնում միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։

«7օր»–ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 7000–ով շրջանավարտների թվի պակասելը պայմանավորել էր 9–րդ դասարանից հետո ավագ դպրոցի փոխարեն նախնական մասնագիտական հաստատություններ, ուսումնարաններ և քոլեջներ գնալով։

Մեր հարցին՝ ավագ դպրոցը շարունակելու փոխարեն իրենց ցանկացած ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունն արդեն 3 տարի՛ է, ինչ տրված է, հետևաբար, ինչո՞ւ նախորդ և այս տարիների համեմատությամբ՝ ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվի տարբերությունը 7000 է կազմում, Ն. Հովհաննիսյանը պատասխանել էր, թե, հավանաբար, այդ նորույթը կամաց–կամաց է տարածում ստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը