Ս.թ. օգոստոսի 29-ին մենք՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի մի շարք շահառուներս, տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որում ներկայացրել էինք փաստեր այն մասին, որ նշված ծրագիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի (այսուհետ՝ ՀԿ) կողմից իրականացվում է ժամկետների էական խախտումներով և առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:
Ի պատասխան այդ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն: Ողջունելով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից մեր հաղորդագրությունն անպատասխան չթողնելու հանգամանքը, այդուհանդերձ դրա առթիվ հայտնում ենք հետևյալը.
Համաձայն մեր և ՀԿ-ի միջև կնքված նախնական պայմանագրի` Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2012թ. հոկտեմբերի 30-ին: Այսօր 2013թ. սեպտեմբերի 2-ն է, շենքը դեռ շահագործման հանձնված չէ: Ձեր պատասխանում մեղադրում եք շինարարական կազմակերպությանը, որն անպատասխանատու է գտնվել իր պարտականություններում: Շինարարներն էլ իրենց հերթին փաստում են, որ 6-7 ամիս է, ինչ իրենց գումար չեն տվել, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները սառեցվել են: Առաջարկում ենք շահառուների ներկայությամբ իրականացնել համատեղ մամուլի ասուլիս ՀԿ-ի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի ընթացքում կբարձրաձայնեք ձեր տեսակետները:
Ձեր հայտարարության մեջ նշվում է, որ «շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը», մինչդեռ ավարտված են շենքի ընդամենը առաջին 5 հարկերի բնակարանների աշխատանքները: Որքան բարձրանում ենք 5-րդ հարկից, այնքան բնակարաններում կատարված աշխատանքների ծավալներն ավելի են պակասում, իսկ վերջին հարկերում գրեթե ոչինչ արված չէ: Այդ մասին կարող են փաստել 26.08.2013-ին մեր կողմից արված լուսանկարներն ու նկարահանումները, որոնք հասանելի են հետևյալ հղումներով՝ https://www.dropbox.com/sh/p61zh35tbrud03s/Qu_e6p9ZFA
Հայտարարության մեջ գրում եք. «շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ (չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը)»: Նշենք, որ համաձայն կնքված պայմանագրի, շահառուն մինչև շենքի կառուցման ավարտը պիտի վճարեր բնակարանի արժեքի 85 տոկոսը։ Մնացած 15 տոկոսը շահառուն պարտավորվում էր վճարել իր բնակարանը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Բոլոր շահառուներն, ըստ ժամանակացույցի, վճարել են իրենցից պահանջվող 85 տոկոս գումարները, ավելին` կան շահառուներ, որոնք ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանների ողջ գումարը, չնայած որ կառուցապատողը մնացյալ 15 տոկոս գումարն անգամ խնդրել-պահանջելու որևէ իրավասություն չուներ: Այնպես որ, ասել, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չի վճարել իր բնակարանների ամբողջ արժեքը, մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է, որ նպատակ ունի նենգափոխել խնդրի էությունը:
Նշում եք, որ «ԲնակարանաշինականծրագրիիրականացմանամբողջընթացքումԵՊՀշրջանավարտներիմիավորումըմեծպատասխանատվությամբէմոտեցելծրագրիշահառուներիիրավունքներինևօրինականշահերին՝դրանքհավուրպատշաճիներկայացնելովշինարարականկազմակերպությանևայլմարմիններիհետհարաբերություններում»: Անշուշտ, ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի, թե ինչու է նման պատասխանատու մոտեցման պարագայում անգամ շենքի շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում, այն էլ անհայտ ժամանակով:
Ասում եք, որ «մշտապես համարել ենք, որ նման բնույթի սոցիալական բնակարանաշինական ծրագրի հաջողության գրավականը եղել և մնում է շահառուների հետ ակտիվ համագործակցությունը, նրանց հետ համատեղ և համակարգված աշխատանքը, ինչը մեր գնահատմամբ ստացվել է»: Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականի ապրիլից ի վեր՝ ՀԿ-ի՝ ի դեմս պարոն Քարամյանի հետ մենք 2 խմբային հանդիպում ենք ունեցել՝ ս.թ. մայիսի 17-ին և հուլիսի 12-ին, որոնք եղել են ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուներիս նախաձեռնությամբ, և որոնց ընթացքում անընդհատ նշվել են իրականությանը չհամապատասխանող ժամկետներ և փաստեր՝ այն էլ առանց հիմնավոր փաստաթղթերի, ինչպես նախատեսում է պայմանագիրը: Ավելին՝ վերջին ֆոտոռեպորտաժը շինհրապարակից ՀԿ-ի www.ysugu.am կայքում տեղադրվել է ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին:
Ձեր հայտարարության մեջ մեր հասցեին մեղադրանք եք հնչեցնում և մեր արդարացի բողոքը որակում որպես «ծրագրիառաքելության անհարկիշահարկում» «անտրամաբանականևուղղորդված» և խնդրում «զինվելհամբերությամբևզերծմնալծրագրիտարաբնույթևանհիմնշահարկումներից»: Ամիսներ շարունակ մենք համբերությամբ զինված սպասել ենք և փորձել ըմբռնումով մոտենալ: Ցավով ենք փաստում, որ մեր բարձրաձայնած բողոքն ավելի արդյունավետ գտնվեց, քան ամիսների լռությունը. օգոստոսի 30-ին շենքում արդեն բանվորներ էին աշխատում:
Եվ վերջում. ամենևին էլ պետք չէ մեր արդարացի բողոքի մեջ ուղղորդում փնտրել և նման պիտակավորումներ անել: Այս ծրագրի շահառուները երկրի մտավորականության հատվածն են, ովքեր գիտեն իրենց իրավունքներն ու պայքարում են դրանց համար: Ինչ վերաբերում է ուղղորդված լինելուն, ապա, այո՛, մեզ ուղղորդում են, բայց միայն խաբված լինելու զգացումը և արդարացի բողոքը:
Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ
Պատասխան ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությանը
Ս.թ. օգոստոսի 29-ին մենք՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի մի շարք շահառուներս, տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որում ներկայացրել էինք փաստեր այն մասին, որ նշված ծրագիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի (այսուհետ՝ ՀԿ) կողմից իրականացվում է ժամկետների էական խախտումներով և առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:
Ի պատասխան այդ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն: Ողջունելով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից մեր հաղորդագրությունն անպատասխան չթողնելու հանգամանքը, այդուհանդերձ դրա առթիվ հայտնում ենք հետևյալը.
http://www.youtube.com/watch?v=WaQh_Hszv0o&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=r0H1i80-bdI&feature=youtu.be: