Լրահոս

02.09.2013 09:06


Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանհռչակման և նրա պետական իշխանության ուկառավարման ժամանակավոր մարմինների ձևավորմանմասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին:

«Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%ը (108615 մարդ):

Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Ամեն տարի այս օրը Արցախն ու համայն հայությունը տոնում են հայկական երկրորդ պետության տոնը։

Այս խորագրի վերջին նյութերը