Անցած 7 ամիսների ընթացքում գրանցվել է 1506 ՃՏՊ. 170 մարդ զոհվել է
Այսօրվա ասուլիսին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է 1506 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 170 մարդ, 2145–ը ստացել է մարմնական վնասվածք։ Բանախոսը նշել է, որ հանրապետությունում արձանագրվել է մանկական ՃՏՊ-ների աճ։ Պատահարներից մանկականների թիվը կազմում է 169-ը, դրանց հետևանքով մահացել է 11 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 190-ը:
«Գրանցվել է նաև մանկական վրաերթերի աճ, առաջիկա ամսվա ընթացքում պետք է անենք ամեն ինչ մանկական վրաերթերից խուսափելու համար»,-ասել է Նորիկ Սարգսյանը։

7or.am