Աշխարհ

30.08.2013 12:21


ԱՄՆ–ն առանց դաշնակիցների աջակցության չի պատերազմի Սիրիայի դեմ

ԱՄՆ–ն առանց դաշնակիցների աջակցության չի պատերազմի Սիրիայի դեմ

CNN-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի սկսի առանց դաշնակիցների աջակցության։ Ըստ աղբյուրի՝ այս «հետքայլի» պատճառը նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընդունած որոշումն էր, որով մերժվեց Սիրիա ներխուժելու կառավարության առաջարկը:

«Յուրաքանչյուր ազգ պատասխանատու է իր որոշումների համար, և մենք հարգում ենք բրիտանացիների որոշումը»,–լրագրողներին հայտնել է Հեգելը:

Այնուամենայնիվ, Վաշիգտոնը Սիրիային հարվածելու հարցում շարունակելու է դաշնակիցներ փնտրել և խորհրդակցել Մեծ Բրիտանիայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը