Լրահոս

30.08.2013 12:05


Հյուսիսային պոողոտայում ծաղրել են երաժշտին, հարվածել նրա մորը

Հյուսիսային պոողոտայում ծաղրել են երաժշտին, հարվածել նրա մորը

Hetq.am-ի տեզեկացմամբ՝ այսօր Հյուսիսային պոողոտայում երաժշիտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»:

Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:

Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը րոպեներ առաջ Գևորգի մորը տեղափոխեց հիվանդանոց՝ աչքի պատռվածքով:

Ոստիկանները Գևորգին ուղեկցեցին ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն բերման է ենթարկվել: Այժմ Գևորգից պահանջվում է ընդամենը հաղորդում տալ:

Այս խորագրի վերջին նյութերը