1986 թ.-ի ապրիլի 26-ին Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից չորս օր անց Կիևում մայիսմեկյան շքերթի էր հանվել մայրաքաղաքի բնակչությունը, իսկ մայիսի 6-9-ը միջազգային հեծանվավազք էր Կիևի փողոցներում, այն դեպքում, երբ ռադիացիոն մակարդակը 1000 մկՌ/ժ էր, իսկ բնական ֆոնը պիտի լիներ 20 մկՌ/ժ:
Անհավանական բան, որ հնարավոր դարձավ թուլամտության մեջ ապրող երկրի իշխանությունների շնորհիվ: Արգելված էր լրատվությունը սոսկալի վթարի մասին, իսկ դրսի ռադիոկայանների տված հաղորդագրությունները հերքվում էին տեղական լրատվամիջոցների կողմից:
Սովետական սոցիալիստական դեմենցիան հասել էր իր կատարելությանը: Վտանգված էր նվազագույնը երեք հանարապետությունների բնակչության կյանքը, իսկ լրատվամիջոցները թաքցնում ու հերքում էին:
Շատ ժամանակ է անցել թուլամտության ճիրաններում հոգեվարք ապրող երկրի անհավանական օրերից:
Մի ռեպորտաժի պատմություն
Օգոստոսի 25-ին «Հայ լուր» լրատվականը ռեպորտաժ էր թողարկում սահմանամերձ «Չինարի» գյուղից: Գյուղին ծանոթ էի. մեկ տարի առաջ, երբ Ներքին Կարմիրաղբյուրը, Չինարին ու Մովսեսը գնդակոծվում էին, եղել էի այդ սարի ծերպին ծվարած, աշխարհի անցուդարձը մոռացած գյուղերում ու մի ամբողջ օր` վաղ առավոտից մինչև ուշ երեկո շփվել մարդկանց հետ: Ծանոթ մի բանի անուն լսելիս ուշադրությունդ ավելի է սրվում, ուզում ես էկրանից ծանոթ դեմք տեսնել, զգալ՝ ինչ կա տեսանյութում ու ինչը չկա: Բայց տեսանյութը «չկայի» մասին էր: Հիշեցրեց 1986–ի Կիևի մայիսմեկյան շքերթը:
Որ հանրային հեռուստատեսությունը դժբախտության մեջ է արդեն քանի տարի` գիտենք: Բայց թույլ տվեք հազար անգամ ասված բաները նորից ասել, որ կարողանամ մի կերպ ուղեղիս հետ փոխհամաձայնության գալ: Ուրեմն, «Հա՛յ լուր» լրատվական, երբ դուք արհեստածին ոգևորությամբ խոսում եք ողբերգության մասին` նախ, ավելի եք ցցուն դարձնում ողբերգությունը, հետո էլ լրատվական դեմենցիան փռթկոց է առաջացնում, իհարկե, ոչ այս դեպքում, որովհետև թեման ծիծաղի նյութ չէ բոլորովին: Չինարիում մարդիկ ապրում են մահվանը թևանցուկ, մահը գրկած քնում են, այն նույն պահին, երբ դուք հրահանգ եք ստանում, թե ինչի մասին ինչ ասեք, որ կարգի բացվածքով ժպտաք, ինչ առոգանություն դնեք ու դժբախտության կամ ողբերգության մասին խոսելիս քանի բացականչական նշան տեղավորեք ձեր անմխիթար տեքստերում:
Չինարիի մասին ռեպորտաժը եթե անիմաց լսեի, կմտածեի, թե Իտալիայի կամ Ֆրանսիայի հարավից հովվերգական տեսանյութ է ու իրականությունն այնքան խաղաղ ու միապաղաղ է, որ մի քիչ ադրենալին մտցնելու համար կողքից զինավարժություններ են անում այդ տարածքներում` դե, որ չմեռնեն ձանձրույթից…
Ծերերը դոմինո են խաղում` անդարդ, Երևան միրգ են ուղարկում, բնակիչներին հարցնում են «չե՞ք վախենում», իսկ նրանք պատասխանում են` «թող իրանք վախենան»: Հրաշալի վիճակ: Դե էլ ինչ խնդիր` ասել են «թող իրանք վախենան»:
Հետո Չինարիի էրեխեքը «պստիկ պապան գնաց բանակ»-ի առոգանությամբ արտասանում են. «Չինարեցին անվախ է, ինչքան էլ թուրքը մոտ է, չենք վախենում ասկյարից, թուրք շներ գազաններից»:
Վերջ, հարցը լուծված է: Սա սահմանամերձ գնդակոծվող գյուղից ռեպորտաժ է, որի 1860 բնակչից մնացել է հազարը: Էսպես են ուրեմն բարձրացնում սահմանամերձ դատարկվող գյուղի խնդիրը պետական լտավամիջոցները: Որ էս հայաթի շուտասելուկն արտասանվեց` մենք բարձրացրինք սահմանամերձ գյուղի ռազմական ոգին ու նրանց խնդիրները մոռացվեցին` չինարեցին հանգիստ կքնի էս գիշեր: Չնայած ձեզնից ո՞ր մեկի մտքով է անցնում՝ էդ մարդիկ քնում են գիշերը, թե վախից կուչ գալիս:
«Նորահարսի նման զուգվել, կախարդում ես այցելողին»… Արտասանում է մյուս աղջիկը: Աշխարհի հեռուստաալիքները կնախանձեին էս կարգի ընդգրկուն, համակողմանի ու բաց քննարկմանը, ընդամենը մի քանի րոպեում ռազմահայրենասիրական ֆոլկլորի միջոցով ինչ խորաթափանց վերլուծություն մի նյութի, որի կարևորությունը հեռավոր մայրաքաղաքում չեն հասկանում նույնիսկ: Բնականաբար, լրագրողի մասնագիտական կողմը չի քննարկվում այստեղ, որովհետեև Հ1-ի պայմաններում խոսել լրագրողի մասնագիտական հնարավորություններից անլուրջ է, քանի որ ամենաբարձր մակարդակի դեպքում էլ արգելքներն այնքան շատ են, որ լրագրողը համր չլինելու դեպքում արդեն կատարում է իր պրոֆեսիոնալ պարտքը: Խոսքս արգելողների, ծրագրի պատասխանատուների ու, առհասարակ, արգելքի իմաստի մասին է: Երբ դատարկվող սահմանամերձ գյուղից ամառային ճամբարի սովետական ռեպորտաժ եք հեռարձակում, մոտավորապես հասկանու՞մ եք՝ քանի հայ հավատաց այս մտավոր բերկրանքին: Թե՞ Չինարին, Տավուշը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսեսը, մնացած սահմանամերձ գյուղերը Չինաստանում են ու բարեկամ, հարևան չկա, որ իմանա, թե գյուղում ինչ է կատարվում: Ու՞մ կարելի է խաբել:
Չինարիի գյուղապետի հետ ծանոթ եմ. մի ամբողջ օր գյուղի խնդիրները մանրամասն քննարկել ենք, Սամվել Սողոյանն այն մարդը չէ, որ իր դատարկվող ու գնդակոծվող գյուղի մասին պատմելիս տուրիստներից խոսեր ու միայն պատմեր, թե ոնց է տուրիստին անվտանգ տարել սրբատեղի: Սամվել Սողոյանը էքսկուրսավար չէ, ոչ էլ հեռուստաժամանցային ծրագրի հարմար պերսոնաժ: Մի ձեռքը կորցրած, կռիվներով անցած տղամարդ է, որին դժվար է մղել սուտ լավատեսության գյուղի հարցում: Սամվել Սողոյանը մի շարք բաներ էր պատմել սեփական կյանքի դժվարություններից ու հազար անգամ խնդրել, որ հանկարծ իր մասնավոր կյանքի դժվարություններին չանդրադառնանք` անհարմար է, դրա ժամանակը չի: Ու դուք ձեր անսեռ լրատվության մեջ ուզում եք այս մարդուց ստեղծել տուրիստին սրբատեղի հասցնող պարապ տղա, որը ուրախ-ուրախ պատմում է՝ ոնց հասան տեղ:
«Հայ լուր» լրատվականը մի արժանիք ունի. այն հնարավոր է արագ անջատել կամ փոխել ալիքը:
Չինարիի գյուղապետը չէր կարող չպատմել, որ գյուղի միջով հոսող ինքնահոս ջուրը մերոնք չեն կարողանում օգտագործել` պայմանները ծանր են, իսկ հարևանները օգտագործում են: Սողոյանը չէր կարող չպատմել, որ սարի այն կողմում բնակիչների թիվը կրկնապատկվել է, տների քանակը կրկնապատկվել է` սահմանամերձ գյուղին տված մեծ արտոնությունների շնորհիվ:
Անցյալ տարի Չինարիի գյուղապետը պնդում էր, որ գալու է Երևան ու խոսի Ազգային ժողովում ու պահանջի, որ՝
1. սահմանամերձ գյուղերը պետք է արտոնյալ լինեն,
2. սահմանամերձ գյուղի բնակչից ոչ թե հարկ է պետք պահանջել, այլ վճարել նրան՝ սահմանամերձ գյուղում ապրելու համար,
3. պահածոների գործարան է պետք, որ իր հավաքած բերքը կիսափչացած չհասցնի Երևան ու վաճառի էժան գնով,
4. ջուրը պետք է օգտագործվի անվճար,
5. գազի համար սահմանամերձ գյուղի բնակիչը չպետք է վճարի:
Ահա այսքանն էր պատրաստվում պահանջել գյուղապետը, իր համոզմամբ, սա կփրկի գյուղը դատարկվելուց: Չնայած սահմանամերձ գյուղի դատարկման մասին «Հայ լուր» լրատվականը այլ տեսակետ ունի, քանի որ այս հարցի մասին հետևյալ տեսակետն ունի երկրի նախագահը. «Պրոբլեմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռ շատ վաղ է: Այսինքն՝ եթե Երևանի գյուղը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք, գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք, գնանք ապրենք: Մենք պտի կենսական պրոբլեմների մասին մտածենք առաջին հերթին»:
Իսկ եթե իրոք հավատացել եք, որ Չինարիում «արշալույսներն արդեն խաղաղ են», ինչպես հաղորդում եք ծեծված դարձվածով, ապա հավաքվեիք ու ձեր ամառային հանգիստը անցկացնեիք այդ չքնաղ բնության մեջ` լրատվականի պատասխանատուներով, հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահով (Տավուշում ռուսերեն հասկանում են ու կարողանում են գրել ռուսերեն), վարչապետին էլ առաջարկեք, նախագահին էլ, ու մենք կհավատանք, որ դոմինո խաղաղալուց ու տուրիստին սրբատեղի հասցնելուց բացի, Չինարիում խնդիր չկա ուրիշ: Դե՛… Գնու՞մ եք ընտանիքներով հանգստանալու Չինարի…
Ես եղել եմ Չինարիում

Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ http://zham.am/am/news/12202.html