Աշխարհ

29.08.2013 20:46


Բաշար Ասադ. «Այս պատմական առճակատումից մենք պետք է հաղթանակած դուրս գանք»

Բաշար Ասադ. «Այս պատմական առճակատումից մենք պետք է  հաղթանակած դուրս գանք»

Ամբողջ աշխարհի ուշադրությունը շարունակում է բևեռված մնալ Սիրիա ռազմական ներխուժման վերաբերյալ ԱՄՆ--ի որոշման վրա: Մասնավորապես, արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ հաշվարկն անցել է հաշված ժամերի: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ` Արևմուտքի հետ հնարավոր առճակատման դեպքում իր երկիրը հաղթանակած է դուրս գալու, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` գրում է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը:
«Հակամարտության սկսվելու առաջին օրվանից մենք սպասել ենք այն պահին, թե երբ է հայտնվելու մեր իրական թշնամին: Ես գիտեմ, որ դուք բոլոր առումներով պատրաստ եք դիմակայել ցանկացած հարձակման և պաշտպանել մեր հայրենիքը: Սա պատմական դիմակայություն է, որից մենք հաղթանակած պետք է դուրս գանք»,- բանակի հրամանատարության հետ վերջին հանդպիման ժամանակ հայտարարել է Ասադը:

Այս խորագրի վերջին նյութերը