Փայլակ Հայրապետյանը նոր հաղորդում է ներկայացրել դատախազություն (տեսանյութ)
«Հետք» լրատվամիջոցը օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտում էր հրապարակել: Համաձայն հրապարակման՝ այդ պատմության մեջ ներգրավված է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, և որ հնարավոր է օֆշորային սկանդալի բացահայտման բանալին հենց նրա ձեռքում է: Ըստ աղբյուրի՝ ոստիկանապետը կարող է այս մութ պատմության մեջ լույս սփռել, եթե ասի, թե ում հեռախոսազանգով է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել ՀՀ-ը, երբ նա, այսպես կոչված, «սև ցուցակում» էր: Միևնույն ժամանակ գործարար Փայլակ Հայրապետյանը նոր հաղորդում է ներկայացրել դատախազություն` Ամերիա բանկի դեմ:

Աղբյուրը՝ galatv.am