Ասադի հրամանով քիմիական հարձակման մասին ԱՄՆ–ն անհերքելի ապացույցներ չունի՞
New York Times–ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ներկա պահին չի կարող անհերքելի ապացույցներ տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով քիմիական զենքի կիրառման վերաբերյալ։
Միաժամանակ, ըստ Սպիտակ տան աղբյուրների՝ այսօր Միացյալ Նահանգները կհրապարակի հետախուզական ծառայությունների զեկույցը, որտեղ կներկայացվեն սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումն ապացուցող տեղեկություններ։
Իր հերթին «Վզգլյադ»–ը գրում է, որ «ԱՄՆ պաշտոնյաները նախօրեին հայտնել են, որ Բաշար Ասադի հրամանով քիմիական հարձակման մասին անհերքելի ապացույցներ չկան։
Պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, նաև հայտնել են, որ զեկույցում չեն ընդգրկվելու ո՛չ սիրիացի հրամանատարների անցկացրած խոսակցությունների ձայնագրությունները, որոնք իբր ապացուցում են, որ Սիրիայի զինվորականները քիմիական զենք են կիրառել բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով, ո՛չ էլ մանրամասն հաշվետվություններ, որոնք ստացվել են Սիրիայում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների միջոցով: