Լրահոս

29.08.2013 12:41


Որոշում է կայացվել Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին

Որոշում է կայացվել Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին

Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշված դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով, տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Որոշումն ուղարկվել է Երեւանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար։

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը՝ 2009-2012թթ. ընթաղքում թվով վեց աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած նշված անձանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ինչը յուրացման եւ վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների հափշտակվել է տնօրենի կողմից։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձեւակերպված աշխատվարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով եւ յուրացրել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Սարգսյանին 28.08.2013թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը