Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելու ԲՀԿ պատգամավորների առաջարկը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում գործադիրը մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների` 2014 հունվարից Հայաստանում ամսական աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելու առաջարկը:
Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ կառավարության գործողությունների և միջնաժամկետ ծախսային ծրագրերում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված է: Նախարարի պարզաբանմամբ` 2014 թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50 հազար դրամ, սրանով նաև աղքատության վերին շեմը կհաղթահարվի: Նշվեց նաև, որ 2015 թ-ին նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 55 հազար դրամ, իսկ 2016թ-ին` 62 500 դրամ։