Լրահոս

29.08.2013 11:42


Նա գնաց մենակ. Սերժ Սարգսյանը մեկնել է Հայաստանից

Նա գնաց մենակ. Սերժ Սարգսյանը մեկնել է Հայաստանից

Սերժ Սարգսյանը երեկ՝ օրվա երկրորդ կեսին, անակնկալ կերպով հեռացել է ՀՀ-ից: Ըստ նախագահականի կայքում տեղադրված հաղորդագրության՝ նա մասնավոր այցով մեկնել է Խորվաթիա:

Թե որն է այդ այցի առիթը, պաշտոնապես չեն հայտնում: Կան ենթադրություններ, որ այցը պայմանավորված է Ս. Սարգսյանի առողջական խնդիրներով, մեկ այլ տեսակետի համաձայն՝ «ԵՄ, թե ՌԴ-ի մաքսային միասնական միություն» երկընտրանքով:

Բանն այն է, որ սեպտեմբերին Ս. Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, և ՌԴ-ն պահանջելու է այն վերջնականապես հստակեցնել: Ու հիմա Մոսկվայից առաջ Ս. Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ լրացուցիչ «ճշտումների»:

Այս մասին գրում է «Ժողովուրդ»–ը։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը