Լրահոս

28.08.2013 13:57


Հայաստանի հավաքականի հանդիպումները կսպասարկեն Ֆրանսիայի և Հոլանդիայի մրցավարական անձնակազմերը

Հայաստանի հավաքականի հանդիպումները կսպասարկեն Ֆրանսիայի և Հոլանդիայի մրցավարական անձնակազմերը

Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ: Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները: Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը: Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը:

Այս խորագրի վերջին նյութերը