Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 27-ի ցերեկը և գիշերվա ընթացքում հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարը: Կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի և Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացիրով կրակ է բացել Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակվել է մեկ կրակահերթ: Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել են չորս, վիրավորվել՝ 14 հայ զինծառայողներ: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ (Այգեպար գյուղի բնակիչ):
Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 27-ի ցերեկը և գիշերվա ընթացքում հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարը: Կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի և Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ:
Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացիրով կրակ է բացել Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակվել է մեկ կրակահերթ:
Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել են չորս, վիրավորվել՝ 14 հայ զինծառայողներ: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ (Այգեպար գյուղի բնակիչ):