Լրահոս

28.08.2013 13:22


Օգոտսոսի 24-ին ոստիկանության ավտոմեքենայի մեջ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Օգոտսոսի 24-ին ոստիկանության ավտոմեքենայի մեջ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժին 2013 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացի Ա.Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են եւ բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքի կապակցությամբ զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը՝ նշելով, որ Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում Ա.Կիվիրյանի եւ Վ.Վրթանեսյանի մարմնական վնասվածքների աստիճանն որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:

Այս խորագրի վերջին նյութերը