Լրահոս

28.08.2013 12:57


Փաստաբան. «Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չի լինելու»

Փաստաբան. «Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չի լինելու»

Այսօրվա ասուլիսին Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե նախկին մարզպետը «մեղադրյալ չէ ու չի լինելու», շեշտելով՝ «սա վերջնականապես իմացեք»։

«Ես չեմ ներկայացնում Սուրիկ Խաչատրյանի շահերը՝ նա պաշտպանության կարիք չունի: Ողբերգության օրը Սյունիքի նախկին մարզպետը իր տանը քնած է եղել և ոչ մի ձայն չի լսել»,–ասել է փաստաբանը։

Ինչպես արդեն ներկայացրել էինք Բուդաղյան եղբայրներիի պաշտպան Հայկ Ալումյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առնվազն երկու մեղադրանք պետք է առաջադրվի։

Այս խորագրի վերջին նյութերը