Հաշմանդամություն ունեցող կինը բուժման վարկերը փակելու նպատակով ստիպված վաճառում է բնակարանը
Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Թաթարյանների ընտանիքի ապրելակերպինծանոթանալու և օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելեցին նրանց: Ընտանիքի մայրը պատմեց, որանցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրու տարբեր բանկերից վարկով գումարներ է վերցրել: Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրված վաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրըպատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին:

http://www.youtube.com/watch?v=SFK0FOeXHQI&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ