Լրահոս

27.08.2013 13:15


Արա Դոլունցն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից

Արա Դոլունցն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր օգոստոսի 22-ին: Թե ո՞վ կզբաղեցնի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, դեռ որոշված չէ: Արա Դոլունցը Սյունիքում հայտնի է որպես նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր:

Այս խորագրի վերջին նյութերը