Աշխարհ

27.08.2013 13:11


Սիրիայի ընդդիմությունը չի մասնակցի Ժնևի միջազգային համաժողովին

Սիրիայի ընդդիմությունը չի մասնակցի Ժնևի միջազգային համաժողովին

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Սիրիայի ընդդիմությունը` ի դեմս Սիրիայի ազգային կոալիցիայի և «Սիրիայի ընկերներ» խմբի, հրաժարվել է մասնակցել «Ժնև-2» միջազգային համաժողովին:

Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Բադր Ջամուսը հայտարարել է, թե որոշումը պայմանավորված է կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառմամբ:

«Միայն Բաշար Ասադին հեռացնելուց հետո կարող ենք խոսել համաժողովի մասին»,- ասել է Ջամուսը:

Նշենք, որ «Սիրիայի ընկերներ» խմբի կազմի մեջ մտնում են ավելի քան 80 երկրներ, որոնք աջակցում են ընդդիմությանը`պահանջելով անհապաղ կարգավորել սիրիական ճգնաժամը:

Այս խորագրի վերջին նյութերը