Լրահոս

26.08.2013 17:35


Դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը. հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 10-ին

Դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը. հաջորդ նիստը՝  սեպտեմբերի 10-ին

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ըստ դատարանի՝ Ալիկ Սարգսյանը դեպքի ականատես մասնակից չի եղել և նրա վկայությունը գործի բացահայտման համար արժեքավոր չի կարող լինել: Հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ պաշտօանական կողմը հրապարակել է 2011-ի օգոստոսի 11-ին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավիրած ասուլիսի սղագրությունը, որտեղ վերջինս մի շարք հայտարարություններ է արել, որոնցով, ըստ պաշտպանական կողմի, ուղղորդել է նախաքննության ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը