Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վճռաբեկ քրեական դատարանում շարունակվեց ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատավարությունը: Ընդմիջումից հետո դատարանում վկայություն տվեց Արեգ Գևորգյանը: Դեպքի օրը նա ներկա է գտնվել միջադեպին և քրեական գործում ի սկզբանե ևս ներգրավված էր որպես մեղադրյալ: Արեգ Գևորգյանը ուշագրավ մի դրվագ պատմեց. մեկուսարանում Տիգրան Առաքելյանին է մոտեցել ոստիկաններից մեկը և իր դեմքի արյունը սրբել է Տիգրանի վերնաշապիկով՝ հետագայում կեղծ ապացույց ունենալու համար:
«Տարակուսանք է առաջացնում այն, որ ես չեմ արել այնպիսի մի արարք, որ արած չլինի նաև գործով մեղադրյալ Սարգիս Գևորգյանը, բայց վերջինս այժմ մեղադրյալի աթոռին է, իսկ ես վկա եմ: Այս ամենը փաստում ե այն, որ գործը քաղաքական է և որ ցուցմունք կա հենց այս չորս երիտասարդներին ներգրավվել որպես մեղադրյալ»,–ասել է Ա. Գևորգյանը։
Արեգ Գևորգյան. «Այս գործը քաղաքական է»