Քաղաքական

26.08.2013 15:35


Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ մինչև հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել»

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ մինչև հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել»

Այսօրվա ասուլիսին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան մոտ սպանված Ավետիք և հրազենային վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի հայր Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Նա իր զարմանքն է արտահայտել, թե ինչու մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել Սուրիկ Խաչատրյանին: Մենք այդ նամակում փորձել ենք հերքել ինչ-որ ապատեղեկատվություն, ինչպես նաև դեպքի մասին ներկայացնում ենք տարածված որոշ տեղեկությունների մասին իրականությունը»,- ասել պաշտպանը` ընդգծելով, որ դեպքից հինգ օր հետո սկսվեց ապատեղեկատվության մի խոշոր ալիք՝ Սյունիքի մարզպետարանից, անհայտ անձանցից, ովքեր տեսանյութ էին տեղադրում համացանցում և Զինդատախազությունից։

«Հիմա սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը, սպանությունը թողած, Զինդատախազությունն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական բաների վրա։ Արտակ Բուդաղյանի գործողությունները ներկայացնում են գլխիվայր շուռ տված, նա ներկայացվում է որպես ագրեսոր, ամեն ինչ արվում է, որ տուժածի կարգավիճակից տեղափոխվի պաշտպանվողի կարգավիճակի»,–ասել է Ալումյանը։

Ըստ բանախոսի՝ դա արվում է նրա համար, որ հետագայում ուզում են տուժող կողմը հայտնվի պաշտպանվողի կարգավիճակում: Տեսնելով, որ Արտակ Բուդաղյանի դեմ ներկայացված մեղադրանքը որևէ կերպ չի ապացուցվում, փորձում են այլ մեղադրանքներ առաջ քաշել»,- ասաց պաշտպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը