Տիգրան Խզմալյան. «Ոստիկանությունը պատրաստվում է որոշ ակտիվիստների ձերբակալել»
Այսօր առավոտյան Կոմիտաս 5 Ա հասցեում 3 կրկին բանվորնմեր են աշխատել, որոնք բնակիչների բողոքներից հետո դադարեցրել են աշխատանքները և լքել շինհրապարակը: «Փաստինֆո»-ին ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Կինոռեժիսորը տեղեկացրել է նաև, որ այսօր համեմատաբար հանգիստ է վիճակը Կոմիտաս 5-ում և որ այս պահի դրությամբ շինհրապարակում տեխնիկա և բանվորներ չկան: Տարածքում գտնվում են քիչ թվով ոստիկաններ, բնակիչներ և նրանց աջակցող ակտիվիստներ:
Խզմալյանի խոսքով՝ «Ոստիկանությունը տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պատրաստվում է որոշ ակտիվիստների ձերբակալել»:
Ռեժիսորը չցանկացավ անուններ տալ, սակայն նշեց, որ այսօրվա տվյալներով՝ նոր ձերբակալվածներ դեռ չկան: