Աշխարհ

26.08.2013 15:16


Բաշար Ասադ. Սիրիային հարվածելու դեպքում ԱՄՆ-ը կձախողվի

Բաշար Ասադ. Սիրիային հարվածելու դեպքում ԱՄՆ-ը կձախողվի

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Միացյալ Նահանգները Սիրիային հարվածելու դեպքում կձախողվի:

«Սիրիա ռազմական ներխուժում ձեռնաչկելու հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է: Հակամարտության առաջին օրերից ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փորձել են ռազմական ներխուժում իրականացնել, սակայն, ի դժբախտություն իրենց, իրադարձություններբ այլ ուղիով են ընթացել»,-ասել է Ասադն` ընդգծելով, թե Սիրիայում Թունիսի և Եգիպտոսի սցենարով «արաբական գարուն» չի կարող լինել, քանի որ իր երկրում իրավիճակը միանգամայն այլ է։

«ԱՄՆ-ին այնպիսի ձախողում է սպասվում, ինչպիսին որ եղել է այդ երկրի դրդմամբ սկսված բոլոր պատերազմների դեպքում՝ սկսած Վիետնամից մինչ մեր օրերը»,- նշել է Սիրիայի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը