Լրահոս

26.08.2013 12:09


Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ

Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ

Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման ա ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիականությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվաքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»։
Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը,13:00-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Պահանջը՝ ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է։
Այս պահին չափազանց կարևոր է սոլիդարությունօը, մոբիլիզացիան և իրավական հարթության մեջ աշխատանքը։ Ոստիկանական նման գործելաոճի և բռնությունների զոհ կարող է դառնալ քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած մարդ։
Բոլորին խնդրում ենք հրավիրել ձեր ընկերներին, տարածել իվենթը և մասնակցել։

Քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը