Հարավայի Օսիայի անկախության տոնի կապակցությամբ Բակո Սահակյանը շնորհավորել է Լեոնիդ Տիբիլովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: 2008թ. օգոստոսը դարձավ օս ժողովրդի հնագույն պատմության ողբերգական, բայց եւ միաժամանակ հերոսական էջերից մեկը: Իր լավագույն որդիների եւ դուստրերի արյան գնով հանրապետությունը կարողացավ դիմակայել արտաքին ոտնձգություններին, պաշտպանել իր ազատությունը եւ պահպանել երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դարձավ Ձեր պետության անվտանգ գոյակցության եւ շարունակական զարգացման, ինչպես նաեւ հետագայում ագրեսիվ գործողությունների բացառման հուսալի երաշխիք: Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ Հարավային Օսիան դինամիկ կերպով զարգանում է, հաջողությամբ լուծում իր առջեւ ծառացած խնդիրները եւ վստահորեն նայում դեպի արժանի ապագան: Մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Լեոնիդ Խարիտոնի, եւ հարավ-օսական ողջ ժողովրդին հոբելյանի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»:
Հարավայի Օսիայի անկախության տոնի կապակցությամբ Բակո Սահակյանը շնորհավորել է Լեոնիդ Տիբիլովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:
2008թ. օգոստոսը դարձավ օս ժողովրդի հնագույն պատմության ողբերգական, բայց եւ միաժամանակ հերոսական էջերից մեկը: Իր լավագույն որդիների եւ դուստրերի արյան գնով հանրապետությունը կարողացավ դիմակայել արտաքին ոտնձգություններին, պաշտպանել իր ազատությունը եւ պահպանել երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դարձավ Ձեր պետության անվտանգ գոյակցության եւ շարունակական զարգացման, ինչպես նաեւ հետագայում ագրեսիվ գործողությունների բացառման հուսալի երաշխիք:
Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ Հարավային Օսիան դինամիկ կերպով զարգանում է, հաջողությամբ լուծում իր առջեւ ծառացած խնդիրները եւ վստահորեն նայում դեպի արժանի ապագան:
Մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Լեոնիդ Խարիտոնի, եւ հարավ-օսական ողջ ժողովրդին հոբելյանի առթիվ:
Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»: