Կարծիք

26.08.2013 01:13


Գաղջը գյոլա ա կապել

Գաղջը գյոլա ա կապել

Էսօր բազեականներից մեկը ինձ վիրավորեց:

Այդ կարմիր բազեականը ստատուս էր գրել՝ մատ թափ տալու պես ասելով, թե մենակ պարապ, գործ չանող մարդիկ են «քրֆում ու խանգարում» գործող իշխանությանը:
Ես էլ ասեցի՝ եթե կառավարությունը աշխատատեղեր չի ստեղծում, եթե իշխանությանը չի անհանգստացնում արտագաղթի ծավալները եւ միայն մեռելոցների թիվն է ավելացնում, ապա մարդկանց մնում է «քրֆել ու խանգարել» իշխանություններին:
Բազեականն անմիջապես երեսիս շպրտեց, թե՝ սովետում ծնվածները մեկնաբանություն գրելու իրավունք չունեն:
Բա....
Հավանաբար, «Բազե» ճամբարում այսպիսի քաղաքական դասընթացներ են անցնում: Հանձնարարում են բազեականներին ՖԲ-ում հանդես գալ «քրֆողների ու խանգարողների» դեմ եւ փակել ընդդիմախոսների բերանը:
Սովետի կաշառակեր նոմենկլատուրայի մեծ մասը լցված է ՀՀԿ-ում, սրանց զավակներն էլ դարձել են բազեական եւ սա հիմա ինձ արգելում է մեկնաբանություն գրել....
Մի բան էլ հասկացա՝ հիմա Քաջ Նազար ստեղծողները բազեականներն են...

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan

Այս խորագրի վերջին նյութերը