Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնն ընտրովի՞, թե փոխանցովի կլինի
Սեպտեմբերի 14-ին կկայանա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Պաշտոնի հավակնորդները չորսն են: Նրանց թվում է նաեւ ճանաչված փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է մի շարք աղմկոտ դատավարություններին իր մասնակցությամբ: Առաջադրումը կավարտվի այսօր, իսկ արդեն վաղվանից թեկնածուները կսկսեն քարոզարշավը: Մյուս երեք թեկնածուներն են` Տիգրան Աթանեսյանը, Աշոտ Թադևոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը: Վերջինի անունն ի դեպ, ասոցացվում է պալատի ներկայիս նախագահ Ռուբեն Սահակյանի հետ: Քանզի հենց Սահակյանն է մամուլով անընդհատ հայտարարում, որ Զոհրաբյանին է տեսնում իրավահաջորդ: Եթե մյուս թեկնածուներն ինքնաառաջադրվել են, ապա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է Ռ. Սահակյանը: Սակայն, ով կլինի իրականում պալատի նախագահը կորոշի քվեարկության արդյունքում, քանզի փաստաբանական գործունեության մասին օրենքը ’’ժառանգաբար’’ պաշտոնը փոխացելու դրույթ չունի: Իսկ առայժմ մնում է միայն ենթադրել, որ պայքարը թեժ է լինելու: Վկան` մամուլով հնչող հայտարարություններն են: Մի կողմից պարբերաբար հրամցվում է, որ Զոհրաբյանի շանսերը մեծ են ու պրակտիկորեն անհնարին է մրցել նրա հետ, մյուս կողմից, էլ` խոսվում է այն մասին, որ փաստաբանները բաժանվել են երկու ճամբարի` Սահակյանի յուրայինների եւ օտարների: Օտարների դաշտում գտնվող փաստաբաններն ի դեպ, բավականին դժգոհ են տիրող վիճակից: Նրանք պնդում են, որ այսպես ասած արտոնությունները կենտրոնացած են միայն պալատի նախագահի կողմնակիցների մոտ ու Զոհրաբյանի ընտրվելու դեպքում պալատը կշարունակի իրականում ղեկավարել Ռ.Սահակյանը: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին պալատի նախագահի թեկնածուներից հենց Կրոմվել Գրիգորյանն էր հայտնվել ՓՊ ղեկավարության հետ դատական քաշքշուկի մեջ եւ շահել հայցն ընդդեմ փաստաբանների պալատի: Այն, որ փաստաբանների պալատի ներկայիս նախագահի ու Գրիգորյանի ջրերը մի առվող չեն հոսում պարզ է թեկուզ այս դեպքից, բայց, որ իր նախագահության 8 տարիների ընթացքում էլ պալատի նախագահն էլ մշտապես խոչընդոտել է Գրիգորյանի գործունեությանը գաղտնիք չէ փաստաբանների շրջանում: Ասում են նաեւ, որ Գրիգորյանը միակը չէ, ով արժանացել է այս ճակատագրին: Օտարների թիվը յուրայինների համեմատ շատ քիչ չէ: Փաստորեն, եթե համեմատենք թեկնածուների իրական հնարավորություններն, ապա պատկերը հետեւյալը կարող է լինել: Պայքարն ընթանալու է Կ.Գրիգորյանի ու Ա.Զոհրաբյանի` ավելի ճիշտ նրա հովանավորյալ Ռ.Սահակյանի միջեւ: Վերջինը միայն, պայքարելու է ոչ բացահայտ: Ինչ ելք կունենան այս ընտրությունները դեռ պարզ չի, սակայն, փաստաբանները հիշում են հավանաբար 2004 թ. ընտրությունները ու դրան հաջորդած իրադարձությունները: Թե ինչպես կրկին վերընտրվեց գործող նախագահը, ովքեր եւ ինչպես գիշերն անցկացրին քվեատուփի մոտ թերթիկները հաշվելով: Ինչ իրադարձություններ հաջորդեցին դրան: Ձայներից քանիսը թեկնածուներից ում օգտին էր տրվել, ինչու այդուհանդերձ պալատի նախագահ չդարձավ Ենոք Ազարյանը: Հուսանք, այս անգամ ամեն ինչ ավելի քաղաքակիրթ ավարտ կունենա:
Փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ արդար մրցապայքարի դեպքում միանշանակ կընտրվի ոչ թե պալատի նախագահի առաջադրած թեկնածուն, այլ` Կ. Գրիգորյանը: Ժամանակը, սակայն, ցույց կտա, թե ՓՊ նախագահի պաշտոնն ընտրովի՞ է, թե՞ փոխանցովի («ժառանգական»)։

Միքայել Գևորգյան