Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շատ տարօրինակ ավանդույթներ են ձևավորում
«1lur.am»-ը այսօր զրուցել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ` նախօրեին ՀՀ Սպորտի նախարարի օգնականի` Վահե Էլոյանի, պաշտոնից ազտվելու վերաբերյալ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ժամեր առաջ ՀՀ Սպորտի նախարարի օգնականի պաշտոնից Վահե Էլոյանի ազատման մասին լուրն ու պատկառ մարմինների հիմնավորումները:
-Անկեղծ ասած ինձ համար առավել քան զավեշտալի ու ծիծաղելի են Վահե Էլոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ արված հիմնավորումները, քանի որ չի կարելի մարդուն աշխատանքից հեռացնել այն շատ պարզ պատճառով, որ նա երբևէ չի զբաղեցրել այդ պաշտոնը: Վահե Էլոյանը նախարարի օգնականի պաշտոնը ստանձնելու մասին դիմում չի գրել, ինչպես պահանջում է օրենսդրությունը, համապատասխանաբար չի ստանձնել իր պարտականությունները, ուրմեն ինչպես կարող էին նրան հեռացնել աշխատանքից: Այս անգամ ևս դիմում չի եղել, ինչպես և աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին դիմում: Ստացվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում նոր ու շատ տարօրինակ ավանդույթներ են ձևավորում՝ առանց դիմումի աշխատանքի ընդունել և կամ էլ ազատել մարդկանց: Ցավում եմ, որ պետական կառավարման համակարգը հերթական անգամ անհեթեթ իրավիճակում է հայտնվել, ընդ որում իր իսկ ձեռքով: