Տնտեսական

22.08.2013 13:08


Տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով երբեմն քննությունը կատարվում է մակերեսային

Տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով երբեմն քննությունը կատարվում է մակերեսային

ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ այդմ պարզվել է, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445023, որից 338655-ը մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483614 ավտոմեքենա, որից 388043-ը մարդատար: Այսինքն մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49388-ով: Ընդ որում, 2010թ.-ի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67962-ով (388043-320081):
2012թ.-ին հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը:
Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը:
Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները:
Այսպես՝ փորձագետները համապատասխան հետևությունների հանգելիս` որպես կանոն ղեկավարվում են «Մեթոդական ցուցումներ, Մոսկվա 1988», «Դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Մոսկվա 1980», «Ինֆորմացիոն նամակ դատական ավտոտեխնիկական փորձաքննությանը ելակետային տվյալներ ներկայացնելու կարգի մասին, Երևան 1986» և այլ նմանատիպ փորձագիտական ձեռնարկներով: Ընդ որում, նշված փաստաթղթերում արտացոլված մի շարք չափանիշներ մշակվել են ավելի վաղ ժամանակահատվածում. օրինակ` հետիոտների շարժման արագությունների աղյուսակը հաստատվել է դեռևս 1966 թ.-ին: Նույնիսկ հրատարակման տարեթվերի պարզ թվարկումն անհերքելիորեն փաստում է, որ կիրառվող փորձագիտական մեթոդները չեն կարող համապատասխանել տեխնոլոգիական ու տեղեկատվական զարգացման և առաջնթացի ներկայիս ժամանակաշրջանի պահանջներին։
Ուսումնասիրության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ դատախազության ինտերնետային էջի «Բողոքներ, տեղեկանքներ» բաժնում՝ այցելելով.

Այս խորագրի վերջին նյութերը