Տնտեսական

22.08.2013 12:22


«Արմավիան» շարունակում է չվճարել պարտքերը

«Արմավիան» շարունակում է չվճարել պարտքերը

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Հիշեցնենք, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքը: «Պարզվում է՝ «Ավիա սերվիս»-ը վաղուց վճարել է այդ պարտքը: Սակայն դրանից հետո էլ «Արմավիա»-ն շարունակում է մարդկանց խաբել: Նշենք, որ «Արմավիա»-ն հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին՝բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլև ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների»,-գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը