Լրահոս

21.08.2013 13:14


Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Պարոն Մարգարյան,
Քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում երևանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ տարածքներ՝ տեսակցելու իրենց զավակներին: Գնահատում ենք Ձեր բարի ցանկությունը, և նաև այն հանգամանքը, որ այս ծրագրի շնորհիվ զինծառայողների ծնողները հնարավորություն ստացան այցելել իրենց` ծառայության մեջ գնտվող զավակներին, այնուամենայնիվ, ծրագրի հետ կապված առաջանում են որոշակի հարցեր, որոնց պատասխանը կցանկանայինք ստանալ:
Հարց 1: Ինչպես է որոշվել ծրագրի բովանդակությունը: Խնդրում եմ ներկայացնել համապատասխան որոշում, արձանագրություն կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կամ հղում:
Հարց 2: Ինչպես է ֆինանսավորվել ծրագիրը: Խնդրում եմ կից մասնավորեցնել ծրագրի ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև իրականացման համար կատարված ծախսերը:
Հարց 3: Որքանով է զինծառայողների ծնողների` զորամասեր այցելության կազմակերպման գործառույթը համահունչ քաղաքապետարանի բուն գործառույթներին: Արդյոք քաղաքապետարանը առկա սուղ միջոցների պայմաններում իր վրա չի վերցնում հավելյալ պարտականություններ, որոնք իրականում առավել արդյունավետ և նպատակահարմար կլիներ, եթե իրականացվեր այլ պետական կառույցի` Պաշտպանության նախարարության կողմից:
Հարց 4: Արդյոք տվյալ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել համաձայնություն կամ թույլտվություն Պաշտպանության նախարարության կողմից: Խնդրում եմ տրամադրել համապատասխան որոշում, արձանագրություն, թույլտվությունը հաստատող փաստաթուղթ կամ այլ տիպի պաշտոնական փաստաթուղթ կամ հղում:
Խնդրում ենք տեղեկատվություն ստանալու այս հարցմանը պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում:
Կանխավ հայտնում ենք շնորհակալություն:
ՀՀ քաղաքացիներ՝
Սոնյա Մսրյան
Դավիթ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը